
Colours of love
©️Naira Kochar, 2023, poems
Excerpt
«Սիրո գույներ» գրքի բանաստեղծություններում ներկայացվում են հեղինակի սիրո երեք համակարգերը՝ սեր առ Աստված, սեր առ հայրենիք և անձնական սեր՝ իրենց բոլոր դրսևորումերով, գույներով ու զգացմունքային ելևէջներով։
«Սիրո գույներ» գրքի բանաստեղծություններում ներկայացվում են հեղինակի սիրո երեք համակարգերը՝ սեր առ Աստված, սեր առ հայրենիք և անձնական սեր՝ իրենց բոլոր դրսևորումերով, գույներով ու զգացմունքային ելևէջներով։
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԴ Ազատությունդ դիր ձեռքերիս մեջ, Որ ես փայփայեմ սիրով անընդմեջ, Արևի շողով ջերմ լուսավորեմ, Անձրևի շաղով ծարավը մարեմ: Հոգուդ հույզերը դիր աչքերիս մեջ, Ու թող ես լինեմ կույր, մշուշատես, Ընդմիշտ փակ պահեմ կոպերն իմ արի Ու պաշտպան լինեմ քեզ ու հույզերիդ: Ցավը քո սրտի դիր մարմնիս մեջ, Ես այն կտանեմ անկոտրում ու հեզ, Թույլ տուր՝ ճախրանքը վեհ քո վայելեմ, Անցավ, կազդուրված թող որ քեզ տեսնեմ:
ԴՈՒ ԻՆՁ ՓՐԿԵՑԻՐ... Դու ինձ քո ձեռքը պարզեցիր այնժամ, Երբ ես, տիղմի մեջ խրված հուսահատ, Դեպի անդունդը քայլերս ուղղած, Հանձնված, արդեն խորտակվում էի: Դու իմ հայացքը որսացիր այնժամ, Երբ ես, կուրացած ու տկարացած, Վիշտս պինդ գրկած ու մեկուսացած, Լույս էի մուրում ու հույս աղերսում: Սաղմոսներն աչքիս առաջ դրեցիր, Սուրբ խոսքով միտքս ու խելքս օծեցիր, Ինձ թագադրեցիր և ինձ օրհնեցիր, Հոգատարությամբ սիրտս պատեցիր:
ԳՈՒՑԵ ՀԱՆԴԻՊԵՆՔ Գուցե հանդիպենք մենք մեկ այլ կյանքում, Ուր ես լինեմ զուսպ, դու լինես խիզախ: Գուցե մեզ համար ծաղկի նոր գարուն, Դու լինես արև, ես՝ նուրբ մանուշակ: Եվ օրս սկսվի քո տաք համբույրով, Ժպիտիդ ներքո, լի քո ջերմությամբ, Հագեցնես դու ինձ քո ներսի լույսով Ու մինչ արևմուտ ինձնով լիանաս: Որ լուսաբացին աչքերս բացեմ Քեզ հիացնելու բուռն տենչանքով, Շողերիդ ներքո անխնա հալչեմ, Ու լուռ գոհանանք մեզ ընծայվածով:
Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի։ ԵՍԱՅԻ 40:31[ՆՎԱԱ]